Իրանի դիվանագիտական պատվիրակությունը, արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչիի գլխավորությամբ, մեկնել է Ռուսաստան՝ շարունակվող դիվանագիտական խորհրդակցությունների շրջանակում՝ հայտնում է Tehran Times-ը։ Իրանի արտգործնախարարը Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի իրանա-ռուսական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին առնչվող հրատապ հարցեր։               
 

Բռնապետիկների համախտանիշը

Բռնապետիկների համախտանիշը
27.04.2026 | 14:10

Թերևս ոչ ոք չի վիճի, որ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակն առաջին հերթին ատում և նողկանք են զգում ազգային արժեհամակարգի և հատկապես ինքնության յուրաքանչյուր դրսևորման նկատմամբ։ Ավելին՝ ամեն գնով ու անբարո վարքագծով նսեմացնում են այդ ազգայինը։

Այսօր փորձելու եմ ներկայացնել նշածս սեգմենտի սոցիալ-հոգեբանական դիմագիծն ու տալ այն գիտական հիմնավորումը, որով նրանք «տառապում» են։ Մարդկանց այս տեսակի համար հոգեբանության մեջ կա դասական տիպավորում․ խոսքը ռեսենտիմենտի մասին է։ Հենց սա է այն բնորոշումը, որն ամբողջովին արտացոլում է ՀՀ-ում իշխող բռնապետիկների համախտանիշը։

Ասեմ, որ ռեսենտիմենտ տերմինի մասին առաջին անգամ խոսել է Ֆրիդրիխ Նիցշեն՝ տալով այն տիպիկ բնորոշումը, որն արդեն 8 տարի է՝ տեսնում ենք բոլորս։

Այս տիպաբանությամբ մարդիկ, ովքեր իրենց ողջ կյանքի ընթացքում ապրել են բարոյապես ճնշված, ունեն կուտակված, երկարատև վիրավորվածություն, նախանձ և անզորության զգացում, որոնք մարդը չի արտահայտում բացահայտ, այլ պահում է իր ներսում։ Ի դեպ՝ ճնշված են եղել նաև ինտելեկտուալ առումով․ կարճ ասած՝ սրանք մարդիկ են, ովքեր զուրկ են արմատներից։ Ավելին՝ այն դեպքում, երբ այս տեսակը ստանում է իշխանություն, ամեն կերպ ոչնչացնում ու քանդում է այն ամենը, ինչը գոյություն է ունեցել մինչև իրեն, այսինքն՝ ինքը չի մասնակցել տվյալ գործընթացին։

Ի դեպ՝ ռեսենտիմենտն այն վիճակն է, երբ մարդը չի կարողանում անմիջապես արձագանքել իրեն վնասողին (օրինակ՝ հակադարձել կամ պաշտպանվել) և դրա փոխարեն ձևավորում է ներսում թաքնված թշնամանք, որը հետո պոռթկում է։

Հենց այս տեսակն էլ ատում է արժեքաբանական ու հայի ինքնության հետ ասոցացվող յուրաքանչյուր երևույթ, օրինակ, Առաքելական եկեղեցին կամ, ասենք, Արցախը: Նրանց համար սա անընդունելի է՝ իրենք այդ հարցում մասնակցություն չեն ունեցել, դրա համար քանդում ու ավիրում են։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 407

Մեկնաբանություններ